Այլևս կարիք չկա ժամանակ ծախսել տանը կոմպոտներ պատրաստելու վրա: «Սիփան» կոմպոտների շնորհիվ կարող եք վայելել ամռան մրգերի թարմությունը տարվա բոլոր եղանակներին:
«Սամ-Հար» ընկերությունը իր սպառողներին է ներկայացնում օրգանական կոմպոտների նոր տեսականի: Այս նորույթը նրանց համար է, ովքեր գնահատում են առանց քիմիական հավելումների, բնական մրգերի ու հատապտուղների համն ու օգտակարությունը: Առայժմ ներկայացված են 3 տեսակի օրգանական կոմպոտներ՝ ծիրանի , ազնվամորու և մոշի համերով:
Օրգանական կոմպոտները ավանդաբար հայտնի են իրենց համով, օգտակար հատկություններով և մասնագետների կողմից խորհուրդ են տրվում բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման համար: Դրանք իրենց համային և որակական հատկանիշներով գրեթե ամբողջությամբ հիշեցնում են թարմ միրգն ու հատապտուղը:
Խնայեք ձեր ժամանակն ու առողջությունը և վայելեք «Սիփան» օրգանական կոմպոտների անկրկնելի համը: