
«Սամ-Հար» ընկերությունը ցուցահանդեսում ներկայացրեց իր հարուստ տեսականին՝ կոմպոտներ, ջեմեր, մուրաբաներ ու բանջարեղենային պահածոներ: Ընկերությունը ներկայացրեց նաև իր նոր տեսականին՝ «Սիփան» ապրանքանիշի բնական հյութերը:
Ցուցահանդեսին հրավիրված էին բազմաթիվ տեղացի և օտարերկրյա պաշտոնյաներ, արտահանողներ ու ներկրողներ, քաղաքացիներ: «Սամ-Հար» ընկերությունը հույս է հայտնում, որ ցուցահանդեսը կնպաստի ապրանքանիշի ավելի լայն ճանաչմանն ու նոր գործարար կապերի հաստատմանը: