Աշխարհի հնագույն խոհանոցներից մեկը հայկականն է՝ յուրահատուկ, բազմազան ու հետաքրքիր կերակրատեսակներով: «Սամ-Հար» ընկերությունը, մշտապես ձգտելով ավելացնել պահածոյացված արտադրանքի տեսականին, իրականացնում է հայկական ավանդական ուտեստների արտադրություն:

Տավարի խարչո 530 գ մեծածախ գներով արտադրողից | Սիփան
Վրացական ազգային խոհանոցում սիրված այս ապուրը պատրաստվում է տավարի մսով և բրնձով: Այն ունի զգալի կծվություն, համեմատաբար խիտ է և բավականին շուտ հագեցնող: Բացի հիմնական բաղադրիչներից՝ խարչոն հարուստ է տարատեսակ համեմունքներով, ինչի շնորհիվ ապուրն առանձնանում ճաշացանկում հայտնի մյուս ապուրներից իր յուրատեսակ համով: Այն հատկապես հաճելի է ճաշակել ձմռանը և ցուրտ եղանակին: Ուտեստը լայն տարածում ունի նաև Հայաստանում:
Խարչոն մատուցվում է տաք վիճակում, ըստ ցանկության կարելի է ավելացնել կտրատված սխտոր և կանաչի:

Այլ Ազգային ճաշատեսակներ

Արտադրանք

  • Բնական հյութեր
  • Ըմպելիքներ
  • Մուրաբաներ
  • Կոմպոտներ
  • Ջեմեր
  • Լիմոնադներ
  • Ջրեր
  • Մարինադներ
  • Խյուսեր
  • Պահածոներ