Պահածոների պատմությունից․ Ինչպես են առաջացել պահածոյացման առաջին տեխնոլոգիաները
Պահածոների արդյունաբերությունը մարդկությանը հայտնի է զարգացման ամենավաղ փուլերից, այդ իսկ պատճառով պահածոյացումը կարևոր դեր է խաղում սննդի և կերակրատեսակների պատրաստման և պահպանման գործում:
Բանջարեղենի պահածոների արտադրության հիմնական փուլերը
Բանջարեղենային պահածոները շատ տարածված են տարվա ցանկացած սեզոնին, քանի որ դրանք կարող են օգտագործվել ինչպես տարբեր աղցանների մեջ, այնպես էլ՝ որպես հավելումներ: Պահածոյացված բանջարեղենը պատրաստվում է ինչպես ամբողջական պտուղներից, այնպես էլ կտրտված, խյուսացված վիճակում:
Հայաստանում աճեցվում են ամենաբազմազան պտուղներ ու հատապտուղներ, որոնք առողջարար են և շատ համեղ: Մուրաբաներ Հայաստանում, զարմանալիորեն, պատրաստվում են ոչ միայն պտուղներից, այլև՝ սմբուկից, վարդի թերթիկներից և այլն:
Բանջարեղենի արտադրություն և վերամշակում Հայաստանում 2021 թ-ին
Հայաստանը արևային երկիր է, և հայտնի է իր բանջարեղենի առատությամբ: Բանջարեղենը Հայաստանում սպառվում է ինչպես հում, այնպես էլ պահածոյացված, թթու և չորացված վիճակում: Հայկական խնջույքն անհավանական կլիներ առանց տարբեր տեսակի բանջարեղենի՝ սմբուկի, պղպեղի, լոլիկի, վարունգի, սպանախի, եգիպտացորենի, սոխի, կարտոֆիլի և այլնի: Հայաստանից շատ բանջարեղեններ արտահանվում են աշխարհի տարբեր մասեր:
Ո՞ր մրգերն ու հատապտուղներն են հասնում Հայաստանում մայիս ամսին
Հայտնի փաստ է, որ Հայաստանը արևային երկիր է և ճանաչված է իր արևահամ ու համեղ մրգերով: Այստեղ տարվա յուրաքանչյուր եղանակ պարգևում է իր մրգերը: Հայկական մրգերն ունեն անկրկնելի, առանձնահատուկ համ, և դա Հայաստանի բարեխառն կլիմայի ու համեղագույն ջրի շնորհիվ է:
Հայտնի է, որ պահածոները մեծ պահանջարկ են վայելում, հատկապես Հայաստանում։ Կոնսերվացման համար օգտագործվում են տարատեսակ տարաներ։ Պահածոների տարաները պետք է ունենան հետևյալ հատկանիշները՝ հերմետիկություն, ամրություն և լինեն կորոզիայի չենթարկվող։
Տնային պայմաններում պատրաստված պահածոները վտանգավոր են
Տնային պայմաններում և սխալ պատրաստված պահածոները կարող են առաջացնել լուրջ առողջական խնդիրներ, երբեմն էլ ճակատագրական հիվանդություն`բոտուլիզմ։ Թունավորումներից, ու մասնավորապես, բոտուլիզմից խուսափելու համար ՀՀ Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս խուսափել տնական պահածոների պատրաստումից ու օգտագործումից և օգտվել բացառապես գործարանային պայմաններում պատրաստված պահածոներից։